Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները

Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները

Ամռանը յուրաքանչյուր կնոջ համար ոտքերի խնամքը դառնում է առաջնային: Առանց գեղեցիկ ու խնամված ոտքերի հնարավոր չէ պատկերացնել կնոջ լիարժեք տեսքը: Դա է պատճառը, որ պեդիկյուրի ծառայությունը գեղեցկության սրահներում դառնում է խիստ պահանջված:

Ժամանակակից պեդիկյուրն իր մեջ ներառում է ո՛չ միայն պիլինգ (մաշկի մեռած բջիջների հեռացում, հարթեցում), այլև ռեֆլեքսոթերապիա (հատուկ մերսում, որը խթանում է տարբեր օրգանների, նյարդերի և գեղձերի աշխատանքը), անտիսեպտիկա (հականեխիչ միջոցներ) և, ի վերջո, նեյլ-արտ` եղունգների դիզայն: Ուստի, պեդիկյուրի մասնագետը պետք է լինի ո՛չ միայն լավ ոտնահարդար, այլև գիտակ կոսմետոլոգ, որպեսզի հասկանա ոտքի, հատկապես ոտնաթաթի մաշկի առանձնահատկությունները և հաճախորդին օգնելու փոխարեն խնդիրներ չստեղծի:

Պեդիկյուրի դասական գործընթացը տևում է մեկ-մեկուկես ժամ` ներառելով ոտքերի լոգանքը, կոշտուկների և ավելորդ մսերի հեռացումը, եղունգների հարդարումը, ոտքերի վերջնական մաքրումը սկրաբով, լվացումը, սնուցող քսուկներով մերսումը և վերջում` եղունգների ներկումը:

Սեզոնին գոնե ամիսը մեկ խորհուրդ է տրվում պեդիկյուր անել: Իսկ եթե հնարավորություն կամ ժամանակ չունեք, ապա առաջարկում ենք ոտքերն ինքնուրույն` տնային պայմաններում խնամելու ամենահին, պարզ ու էժան տարբերակներից մեկը, որը խորհուրդ է տալիս ոտնահարդար Արաքսյա Պետրոսյանը.«Ոտքերի կոշտուկները փափկեցնելու և հոգնածությունը վերացնելու համար պետք է ոտքերը դնել տաք ջրի մեջ` նախապես ջրի մեջ լցնելով մեկ ճաշի գդալ հեղուկ օճառ, մեկ ճաշի գդալ անուշադրի սպիրտ (1 ճաշի գդալը` երկու լիտր ջրին), 15-20 րոպեից հանել և հինգ րոպե դնել սովորական տաք ջրի մեջ, ոտքերը հերթով հանել, թեթևակի չորացնել, քերիչով հեռացնել մեռած բջիջներն ու մաքրել սկրաբով, հետո նորից լվանալ, չորացնել, վերջում փափկեցնող կամ սնուցող քսուկով մերսել»:

Ըստ ոտնահարդարների` ձեռքի, մարմնի կամ դեմքի համար նախատեսված քսուկները ոտքերի համար կիրառելը ճիշտ չէ և օգուտ չի տալիս ոտքերին (կանանց շրջանում դա շատ տարածված է), ուստի խորհուրդ է տրվում օգտագործել ոտքի համար նախատեսված քսուկներ:

 

ՍՊԱ-պեդիկյուր

Այս ծառայությունն այժմ առաջարկում են շատ գեղեցկության սրահներ: ՍՊԱ-պեդիկյուրն, ըստ մասնագետների, շատ չի տարբերվում դասականից: Այս պրոցեդուրայի ընթացքում հաճախորդը վայելում է լիակատար հանգիստ: Օգտագործվում են փափկեցնող ու սնուցող բարձրորակ միջոցներ, լոգանքի կամ մերսման համար` ծովային բաղադրամասեր և այլն:


Պեդիկյուր սարքի միջոցով

Սա ևս համարվում է նորարարություն: Այն ունի մի քանի առանձնահատկություններ: Ջրի փոխարեն կիրառվում է հատուկ փափկեցնող միջոց, որը հիանալիորեն առանձնացնում է կենդանի ու մեռած բջիջները: Եթե դասական պեդիկյուրի դեպքում երբեմն վնասվում են նաև կենդանի բջիջները, ապա այս դեպքում դա բացառվում է: Սակայն, ոտնահարդարներից ոմանք թերահավատորեն են վերաբերում այս մեթոդի արդյունավետությանը` կարծելով, որ այն լիարժեք չի կատարում գործողությունը:

 

Ձկնային պեդիկյուր

Սա պեդիկյուրի ոլորտի ամենավերջին նորույթն է և մեծ մասսայականություն է վայելում հատկապես ասիական երկրներում: Garra rufa կոչվող փոքրիկ ձկները, որոնք հայտնի են որպես «բժիշկ-ձկներ», սիրում են ուտել մեռած մաշկ: Պրոցեդուրայի ընթացքում կանայք իրենց ոտքերը դնում են ձկներով լի ջրի մեջ, և 30 րոպեի ընթացքում ձկները «խժռում են» ոտքերի մեռած բջիջներն ու կոշտուկները: Ասում են` պրոցեդուրայից հետո ոտքերը նորածնի մաշկի պես նուրբ ու հարթ են դառնում:

Այն Ասիայից մուտք է գործել նաև Եվրոպա ու Ամերիկա: Սակայն, ըստ «Wall Street Journal»-ի տվյալների, 14 ամերիկյան նահանգներ արգելել են այդ կոսմետիկ գործընթացի կիրառումը: Խնդիրն այն է, որ հիգիենան հսկելը դժվար է, և որոշ մասնագետներ կարծում են, որ ձկները կարող են վարակի աղբյուր դառնալ: Իսկ շատերի կարծիքով հատուկ լողավազաններում աճեցնելու դեպքում այդ ձկները կարող են ավելի մաքուր լինել, քան պեդիկյուրի գործիքները: Հայաստանում այս նորույթը դեռևս չի կիրառվում:

Պեդիկյուրի սրահների հիգիենան լուրջ խնդիր է: Ըստ մաշկաբանների` կանայք պետք է սալոնային այս ծառայությունն ընդունելիս հաշվի առնեն` նախ ոտնահարդարի որակավորումը, առաջարկվող կոսմետիկ միջոցների բուժական նշանակությունը, ապա հետևեն սրահի, սարքավորումների, գործիքների մաքրությանը:

Կան մի շարք չափանիշներ, առանց որոնց չի կարելի այս ծառայությունն իրականացնել, օրինակ, սրահը պետք է առանձնացված լինի գեղեցկության սրահի մյուս բաժիններից, այնտեղ պետք է լինեն ձեռքերի և ոտքերի համար նախատեսված առանձին լվացարանակոնքեր` տաք և սառը ջրով, սարքերի ստերելիզատոր, առաջին օգնության դեղատուփ` հատկապես արնահոսությունը կանխող միջոցներով, իսկ ոտնահարդարը պրոցեդուրայից առաջ պետք է հագնի բաց գույնի ստերիլ հագուստ` ամբողջությամբ ծածկելով անձնական հագուստը, լվանա և սպիրտով մաքրի ձեռքերը, ունենա կարճ կտրած եղունգներ և այլն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3

Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...

Սալուտեմ 3.2021
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...

Էսթետիկ բժշկություն Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Անձնական խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Անձնական խնամք
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com

Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ

Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը
Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...

Ինչպես ազատվել ցելյուլիտից
Ինչպես ազատվել ցելյուլիտից

Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից
Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...

Գլիցերինի օգտակարությունը. 168.am
Գլիցերինի օգտակարությունը. 168.am

Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...

Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Վարակաբանություն
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Առողջ և գեղեցիկ
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից

Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...

​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com
​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com

Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am
Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ